Երեւանում կքննարկեն բաժնեմասնակցային ֆինանսավորման խնդիրները

24.09.2013 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը (ՓՁԱՖ) կանցկացնեն համաժողով՝ նվիրված Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման եւ ներդրումային խնդիրներին:

Միջոցառման նպատակն է միջազգային ներդրումային կազմակերպությունների եւ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ կապերի հաստատումը եւ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունների ու խոչընդոտների քննարկումը:

Համաժողովի ընթացքում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն կներկայացնի «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ֆինանսավորմամբ  իրականացված «Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծում» ուսումնասիրության արդյունքները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն մասնավոր ընկերությունների եւ ներդրողների գործակցության հաջողված պատմությունները:

Համաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին, ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում:

Դիտում՝ 1710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW