Կասկադ Ինվեստմենտսը միացել է Ամերիա Ասեթ Մենեջմենթին

23.09.2013 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ամերիա» ընկերությունների խմբի մաս հանդիսացող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Ամերիա Ինվեստ») հայտարարել է  «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի հետ միացման գործընթացի ավարտի մասին:

Արդյունքում «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն այսուհետ  հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

«Հայաստանի ներդրումային կառավարման եւ խորհրդատվական ծառայությունների ոլորտում այս նշանակալի գործարքը վերահաստատում է տարածաշրջանի ֆինանսական ոլորտում «Ամերիա» ընկերությունների խմբի դինամիկ զարգացող առաջատար դառնալու ձգտումը»,- նշված է հաղորդագրության մեջ:   

«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային կառավարման շուկայի զարգացման մեջ նշանակալի դեր ունեցող ընկերություններից էր, որն առաջին անգամ Հայաստանում ներդրեց ներդրումների եւ ակտիվների կառավարման նոր ու հետագայում ընլայնման միտում ունեցող ծառայություններ:

Ներկայացված գործարքի շնորհիվ «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ, կընդլայնի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին, ինչպես նաեւ կապահովի նոր հաճախորդների զգալի ներհոսք առաջին փայատիրական հիմնադրամին մասնակցելու համար, որի ներկայացումը շուկային նախատեսված է 2013թ. 4-րդ եռամսյակում:

Միավորելով երկու կառույցների լավագույն փորձը` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ»  ՓԲԸ-ն կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանում ներդրումային կառավարման ոլորտի զարգացման եւ իր հաճախորդների առավել արդյունավետ սպասարկման համար:


Դիտում՝ 2148

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW