Citigroup. 2014-ին ոսկին կշարունակի էժանանալ

23.09.2013 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ-ի տնտեսության բարելավման ֆոնին 2014 թ-ին ոսկին կշարունակի էժանանալ, կանխատեսում են Citigroup-ի փորձագետները:

«Մակրոտնտեսական ազդանշանների հնարավոր բարելավումը եւ ֆոնդային շուկաների վերելքը մինչեւ այս տարվա վերջ բացասական ազդեցություն կունենան ոսկու շուկայի վրա», - նշվում է Citigroup-ի վերլուծության մեջ:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, փորձագետներն ակնկալում են, որ համաշխարհային կենտրոնական բանկերն այս տարի կկրճատեն ոսկու գնումները 2012 թ-ի համեմատ, եւ ոսկու ներմուծումը Չինաստանի կողմից կկրճատվի:

Citigroup-ի գնահատականներով, 2014-ին ոսկու մեկ ունցիայի միջին արժեքը կկազմի $1250, իսկ 2013-ին այն կազմում է $1405: Ընդ որում, թանկարժեք մետաղի մեկ ունցիայի արժեքը հաջորդ տարվա վերջին կարող է կազմել ավելի քիչ քան $1250:    

Դրա հետ մեկտեղ, բանկի նոր կանխատեսումն ավելի լավն է, քան նախորդը. նախկինում Citigroup-ը կանխատեսում էր, որ ոսկու մեկ ունցիայի միջին արժեքն այս տարի կկազմի $1358, իսկ հաջորդ տարի՝ $1145:

Դիտում՝ 3898

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW