ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակը կղեկավարի Մարկ Դեյվիսը

20.09.2013 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ)  երեւանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Դեյվիսը:

Նորանշանակ ղեկավարը հույս է հայտնել, որ «կկարողանա արդյունավետ գործունեություն ծավալել ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի եւ տեղի հոյակապ թիմի հետ»:

«Մենք կշարունակենք ՎԶԵԲ-ի աշխատանքները մասնավոր հատվածի ֆինանսական աջակցության եւ քաղաքային տրանսպորտի  ենթակառուցվածքի օժանդակության ոլորտներում, գյուղատնտեսության  եւ տնտեսության այլ  ճյուղերում արտահանմանն ուղված ձեռնարկությունների, ինչպես նաեւ շրջակա միջավայրին չխանգարող հանքաարդյունաբերության ոլորտներում»,-ասել է Մարկ Դեյվիսը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Վալերիու Ռազլոգը, ով ավագ բանկիրի պաշտոն է ստանձնել բանկի լոնդոնյան գրասենյակում, նշել է, որ «Երեւանում անցկացրած 4 տարիների ընթացքում ունեցել է մասնագիտական կյանքի ամենահաճելի տարիները»:

«Այս տարիների ընթացքում մենք կրկնապատկել ենք մեր ծրագրային փաթեթը` 300 մլն եվրոյից հասցնելով մոտ 700-ի: Մենք պահել ենք մասնավոր հատվածի օժանդակության բարձր մակարդակը, մի շարք հետաքրքիր եւ կարեւոր նախաձեռնություններ ենք իրականացել ՀՀ տեղական բանկերի, «Երեւանի մետրոպոլիտենի», «Երեւան ջրի» եւ շատ այլ կառույցների հետ»,-ասել է Վալերիու Ռազլոգը:

Դիտում՝ 2591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW