Ս.Սարկիսով. «Կցանկանայինք ոչ միայն զարգանալ, այլեւ գումար վաստակել»

19.09.2013 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԵՍՈ Ապահովագրական ՓԲԸ Խորհրդի անդամ եւ «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի նախագահ Սերգեյ Սարկիսովն ասել է, որ Հայաստանում «մենք կցանկանայինք ոչ միայն զարգանալ, այլեւ գումար վաստակել»:

Այդ մասին նա ասել է Երեւանում ՌԵՍՈ ապահովագրական ընկերություն նոր գլխամասային գրասենյակի բացման արարողության ժամանակ:

«ՌԵՍՈ-ն դեռ գումար չի վաստակում, այլ միայն զարգանում է, սակայն մենք հուսով ենք, որ շուտով քանակը կվերածվի որակի»,- նշել է նա:

Սերգեյ Սարկիսովի խոսքով, բոլոր շուկաներում առաջին հերթին զարգանում են պարտադիր ապահովագրության տեսակները, որոնք կամավոր ապահովագրության լոկոմոտիվն են: Նա վստահություն է հայտնել, որ այդպիսի իրավիճակ կստեղծվի նաեւ ՌԵՍՈ-ում:

Մեկնաբանելով Հայաստանի ապահովագրական շուկայի ներկայիս վիճակը, Սերգեյ Սարկիսովը նշել է, որ Հայաստանը «փոքր երկիր է, հետեւաբար՝ շուկան նույնպես փոքր է, այնպես որ չպետք է լինեն մեծ ակնկալիքներ եւ պատրանքներ»:

«Մենք հուսով ենք, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի ապահովագրությանը, մարդիկ կսկսեն հասկանալ դրա օգուտը: Անհրաժեշտ է այնպիսի պրոդուկտների զարգացում, ինչպիսիք են մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը, արտադրողների ապահովագրությունը եւ այլն»,- ասել է Սերգեյ Սարկիսովը:

Դիտում՝ 3414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW