Ինեկոբանկը $5 մլն-ի վարկային միջոցներ կստանա ՍԱԶԲ-ից

17.09.2013 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ կնքել է $5 մլն-ի  վարկային պայմանագիր, որի միջոցները կուղղվեն փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:  

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր հետագա համագործակցությունն Ինեկոբանկի հետ, որը վստահելի գործընկեր է եւ շուկայի առաջատար Հայաստանի ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում: Այս համագործակցության շնորհիվ ՍԱԶԲ-ը կկարողանա աջակցել փոքր եւ միջին ձեռնարկությունների ավելի լայն շրջանակի եւ խրախուսել մասնավոր հատվածի զարգացումը՝ ապահովելով առավել հասանելի ֆինանսական միջոցներ»,- նշել է ՍԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Կոնդակովը:

«Ինեկոբանկը սերտ համագործակցում է ՍԱԶԲ-ի հետ 2007 թ-ից: Ուրախ եմ նշել, որ այս նոր պայմանագիրը հանդիսանում է հարատեւ համագործակցության արդյունք եւ հետագա համագործակցության առհավատչյա»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Օրերս Ինեկոբանկը 5 մլն եվրոյի վարկային պայմանագիր էր ստորագրել Հարավ-Արեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ՝ Հայաստանի միկրո եւ փոքր ձեռնարկություններին օժանդակելու նպատակով:

Դիտում՝ 1918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW