ՀՅԴ-ն արտագաղթի դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել

17.09.2013 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՅԴ-ն այսօր ներկայացրել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի նպատակն է կասեցնել արտագաղթը Հայաստանից:

Ծրագրում ՀՅԴ-ն առաջարկում է, մասնավորապես, տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ սահմանել արդարացի վարձատրության համակարգ, կանխատեսելի ու ներդրումները խրախուսող հարկային ու մաքսային քաղաքականություն իրականացնել, անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:

Առաջարկվում է նաեւ ապահովել որակյալ կրթություն եւ ապակուսակցականացված կրթական համակարգ, յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել նվազագույնից ոչ ցածր եկամուտ եւ բնակտարածք ունենալու իրավունք, ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ, իրականացնել արդարադատության հաստատման օրենսդրակիրառական վերափոխումներ, իրականացնել վերաբնակեցում, դիմագրավել հակահայաստանյան քարոզչությանը եւ այլն:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով, Դաշնակցության ներկայացրած ծրագիրը զուտ կուսակցական չէ, չի հետապնդում քաղաքական նպատակներ:

ՀՅԴ-ն կարճ ժամանակահատվածում մտադիր է ծրագրում նշված դրույթների ուղղությամբ իրականացնել ծրագրային գործողություններ եւ ճանապարհային քարտեզների քննարկումներ:

Դիտում՝ 1639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW