Չինաստանում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար

12.09.2013 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։

Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի եւ հյութեր։

Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը նախօրեին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ:

Չինաստանի 80 մլն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր։

Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական եւ ասիական մի շարք երկրներ:

Դիտում՝ 1802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW