Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում կարճաժամկետ հեռանկարում կգրանցվի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4 % աճ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Զարգացման եվրասիական բանկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այսօր Երեւանում ներկայացրել է հետազոտության աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը:Ներկայացնելով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու տնտեսական հաշվարկները, նա նշել է, որ Հայաստանում կարճաժամկետ հեռանկարում կարձանագրվի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4 % աճ, մինչդեռ Ասոցացման համաձայնագրի դեպքում երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում էր ՀՆԱ 2.3% աճ: Մասնագետի խոսքերով, հետազոտությունը ցույց է տվել, որ Մաքսային միության անդամակցումը էապես կխթանի ՀՀ արտադրական հնարավորությունները, կավելացնի տրանսֆերտները դեպի Հայաստան: Աշոտ Թավադյանը նաեւ նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումը չի կարելի անսպասելի համարել: Մասնագետի խոսքերով, դեռեւս 2011 թ. հոկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանը ստորագրել է ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագիրը, որը 2012 թ. սեպտեմբերին վավերացրել է ՀՀ Ազգային ժողովը: «Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրությունը սրա տրամաբանական շարունակությունն է: Մենք արդեն անդամակցում ենք մի առեւտրային միության՝ ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտուն, եւ այս փաստը պետք է հաշվի առնվեր Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ժամանակ»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 1783