ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով

09.09.2013 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է առաջին տեղը Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով:

01.07.2013թ. դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 205,8 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ բանկերին տրված 1,8 մլրդ ՀՀ դրամի վարկերը): Վարկային պորտֆելի աճը 2013թ. առաջին կիսամյակում կազմել է 20.3%:

Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 37.6%: Մանրածախ վարկային պորտֆելը 2013թ. առաջին կիսամյակում աճել է 18.0%-ով` կազմելով 77,4 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմել է ֆիզիկական անձանց վարկավորման շուկայի 14.1%-ը:

Իրավաբանական անձանց տրամադրված վարկերը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել են 61.5%: Կորպորատիվ վարկային պորտֆելը կիսամյակի ընթացքում աճել է 24.5%-ով` հասնելով 126,6 մլրդ ՀՀ դրամի:

«Ցուցանիշների կայուն աճը բանկի գործունեության բոլոր ուղղություններով կատարած արդյունավետ աշխատանքի արդյունք է: Չնայած մեծ մրցակցությանը, գործելով բացառապես շուկայական մեթոդներով, մենք մշակում եւ առաջարկում ենք ինչպես բիզնեսին, այնպես էլ բնակչությանը գրավիչ պայմաններով վարկային պրոդուկտներ: Մենք կշարունակենք աշխատանքը բանկի պրոդուկտային շարքի կատարելագործման, բանկային սպասարկման տեխնոլոգիաների եւ ծառայությունների զարգացման ուղղությամբ», - նշել է  «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 4433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW