Յունիբանկի «Դավիթ Բեկ» մասնաճյուղը կաշխատի նաեւ շաբաթ օրերին

06.09.2013 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկի «Դավիթ Բեկ» մասնաճյուղը (ք.Երեւան, Ավետիսյան 28/10) այսուհետ կաշխատի նաեւ շաբաթ օրերին: Երկուշաբթի-ուրբաթ օրերին մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի 9:30-ից մինչեւ 16:30-ը, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչեւ 15:00-ը:

Ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էին անցել բանկի երեւանյան «Օպերա» եւ «Հաղթանակ», ինչպես նաեւ մարզային «Լոռի»  մասնաճյուղերը: «Ամիրյան»  եւ «Կոմիտաս»  մասնաճյուղերն աշխատում են երկարացված ռեժիմում:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Ներկայումս Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:

Դիտում՝ 3567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW