Հայտնի է ՊրոԿրեդիտ Բանկի ֆոտո-մրցույթի հաղթողը (ֆոտոշարք)

06.09.2013 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 5-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի ունեցավ ՊրոԿրեդիտ Բանկի «Պատրաստված է Հայաստանում» լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը: Հայտնի դարձան 13 հաղթողները, որոնցից 12-ը ստացան դրամական մրցանակներով քարտեր, իսկ գլխավոր մրցանակակիրը` ուղեգիր 2 անձի համար դեպի Գերմանիա:

Ժյուրին, որը կազմված էր ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստանի եւ ՊրոԿրեդիտ Հոլդինգի ղեկավար ներկայացուցիչներից, հաղթող լուսանկարները ընտրել էր ավելի քան 1 000 լուսանկարներից, որոնք ստացվել էին շուրջ 350 մասնակցից:

Մրցույթի նպատակն էր հնարավորություն տալ պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարիչներին ներկայացնելու իրենց գործերը հանրությանը: Այդ նպատակով լավագույն նկարները 3 ամիս շարունակ ցուցադրվեցին ՊրոԿրեդիտ Բանկի մասնաճյուղերում կազմակերպված ցուցահանդեսներում:

«Շատ շնորհակալություն մրցույթի բոլոր մասնակիցներին:  Հաղթող լուսանկարները տեղ կգտնեն ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստանի 2014 թվականի օրացույցում, ինչը հիանալի հնարավորություն կտա ներկայացնելու Հայաստանի գեղեցկությունը, ինչպես նաեւ եւս մեկ անգամ շեշտելու հայ ժողովրդի տաղանդն ու ստեղծագործ միտքը», -նշել է ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն:

Դիտում՝ 5145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW