Սանկտ-պետերբուրգյան գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում G20-ի առաջնորդները դրական են գնահատել 28 խոշորագույն բանկերի եւ 9 ապահովագրական ընկերությունների նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահմանելու առաջարկը, փոխանցում է Finmarket.ru-ն: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, դրական են գնահատվել այն ֆինանսական կառույցների կարգավորմանն ուղղված քայլերը, որոնք չեն կարող սնանկացվել (too big to fail): Հանդիպմանը նաեւ նշվել է վարկանշային գործակալությունների լրացուցիչ գնահատման անհրաժեշտությունը: Սիլուանովի խոսքերով, հանդիպմանը նաեւ քննարկվել է ստվերային բանկինգի կարգավորման, ինչպես նաեւ ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների թեման: «Շատ է խոսվել ստվերային բանկինգի մասին, քանի որ անհրաժեշտ է կարգավորել այդ հատվածը: Ստվերային բանկային հատվածի գործարքները կարգավորման ենթակա չեն, ինչը հանգեցնում է կասկածելի գործարքների իրականացմանը եւ հարկումից խուսափելուն», - նկատել է նախարարը: Tweet Դիտում՝ 2632