«Մաքքինզին» շարունակում է ուսումնասիրել Հայաստանի ավիացիայի հեռանկարները

04.09.2013 | 19:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին եւ ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների ոլորտի բարեփոխումներին, ավիացիայի բնագավառում պետական կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ պայմանները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հայաստանում մրցունակ եւ կայուն օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման համար Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրած «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են մինչ այժմ այդ ուղղությամբ իրենց իրականացրած աշխատանքի արդյունքները եւ առաջիկա անելիքները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը:

Դիտում՝ 1392
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW