Հայէկոնոմբանկը նոր պրոդուկտ է պատրաստում հայրենադարձների համար
04.09.2013 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայէկոնմբանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախաձեռնել է նոր բանկային պրոդուկտի ներդրում, որի նպատակն է նպաստել հայրենադարձությանը:
Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ բանկի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում արտագաղթի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
Այս կապակցությամբ Բանկի տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ իր մեկնաբանություններում նշել է, որ բանկի ղեկավարությունը քննարկում է այնպիսի բանկային մեխանիզմի ներդրման հնարավորություն, որը կնպաստի հայրենադարձությանը: Էությամբ այս նախաձեռնությունն իր նախադեպը չունի Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում:
Բանկային այդ պրոդուկտի մասին Հայէկոնոմբանկի տնօրենների խորհրդի նախագահն առաջիկայում ավելի մանրամասն կպատմի հարցազրույցի շրջանակներում:
Նշենք նաեւ, որ մոտ ապագայում բանկը նախատեսում է թողարկել պլաստիկ քարտեր, որոնց եկամտի մի մասը կուղղվի բարեգործական նպատակների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: