ԵԱԶԲ-ն մտադիր է ակտիվ մասնակցել Հայաստանի համար դոնորների համաժողովին

04.09.2013 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) պատվիրակությունը` վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ այցելել է Երեւան` ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության քննարկման նպատակով:  

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցվել է ««Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում, փուլ 4» նախագծի պատրաստման ժամանակացույցը Հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի վերջնական հաստատմանը ներկայացնելու համար (մոտավորապես` 2014 թվականի հունիսին): $ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս նախագիծը պատրաստվում է Զարգացման Ասիական բանկի հետ համագործակցությամբ:  

ԵԱԶԲ պատվիրակությունը նաեւ հանդիպումներ է անցկացրել Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանի համար Դոնորական համաժողովի վերաբերող հարցեր, որին ԵԱԶԲ-ն մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ:

Քննարկվել են նաեւ ՀԲ-ի եւ ԵԱԶԲ-ի համագործակցության հեռանկարները Հակաճգնաժամային հիմնադրամի «Ոռոգման համակարգերի արդիականացում եւ ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացում» (երրորդ հերթ) նախագծով, որի ընդհանուր արժեքն է $ 50 մլն:  

Դիտում՝ 4949

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW