Արցախբանկը «Տոնուս»-ից պահանջում է շուրջ $7 մլն

04.09.2013 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արցախբանկ» ՓԲԸ-ի պահանջի ծավալը «Տոնուս» շինարարական ընկերության հանդեպ կազմում $6 մլն 980 եւ 10 մլն 500 հազար դրամ:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է «Տոնուս»-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:

Նա նշել է, որ բանկի պահանջի դեմ դատարանում 1 դիմումով առարկություն են ներկայացրել 57 քաղաքացիներ եւ «Տոնուս» շինարարական ընկերությունը, որի  քննության դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին:

Հրանտ Ղամբարյանի փոխանցմամբ, քաղաքացիների առարկության պատճառը հստակեցված չէ. «Նշված է, որ հստակ առարկությունը կներկայացնեն դատական նիստի ժամանակ»:

Ինչպես ավելի վաղ Մեդիամաքս-ին հայտնել էր Արցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը, բանկի եւ «Տոնուս»-ի միջեւ առաջին վարկային պայմանագիրը կնքվել էր 2007թ-ին` կառուցապատողի կողմից ներկայացված բիզնես-ծրագրի հիման վրա:

Սնանկության գործով կառավարիչի փոխանցմամբ, «Տոնուս»-ի հանդեպ ներկայացված նախնական պահանջների համաձայն, շինարարական ընկերության պարտքը կազմում է շուրջ $18 մլն:

Դիտում՝ 2000
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW