Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը

03.09.2013 | 18:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ ապագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է այսօր Մոսկվայում ստորագրված Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու իր երկրի որոշման եւ անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու մտադրության մասին», - համատեղ հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է այդ որոշումը`պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դիտում՝ 5462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW