Վարպետության դասեր` Կոնվերս Բանկի աջակցությամբ

03.09.2013 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը` Կոնվերս Բանկի աջակցությամբ, Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում կազմակերպեց վարպետության դասեր թավջութակի դասարանի սաների համար, որոնք վարեց
թավջութակահար Կարեն Քոչարյանը:  

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին Արամ Խաչատրյան եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի եւ Կարեն Քոչարյանի նախաձեռնությամբ` Հայաստանում դասական երաժշտության դասավանդման որակի բարելավման եւ տարածման նպատակով: Իր գործընկերների օգնությամբ, մասնավորապես` Կոնվերս Բանկի աջակցությամբ, հիմնադրամը ակտիվ գործունեություն է ծավալում:

Կոնվերս Բանկն իր 20-ամյա տարեդարձը նշում է մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի ներքո: Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի եւ Արամ Խաչատրյան եռյակի հովանավորումը բանկն իրականացնում է հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում:

Դիտում՝ 1826

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW