Սեպտեմբերին «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի մինչեւ ժամը 19:00-ը

30.08.2013 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 1-ից 30-ը «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 19:00-ը:

Հունիսի 1-ից «ՏաԹեւեր»-ը աշխատում էր ամառային ռեժիմով` ժամը 10:00-ից 20:00-ն: Այդ որոշումը կայացվել էր զբոսաշրջիկների աճող հոսքը բավարարելու համար:  

«ՏաԹեւեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:   

Դիտում՝ 4971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW