ՀՀԱԱ-ն մոնիթորինգի է ենթարկելու աուդիտորական ընկերությունների աշխատանքի որակը

29.08.2013 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) գործարկում է  աուդիտորական ընկերությունների աշխատանքի որակի մոնիթորինգի համակարգ:

Այդ մասին այսօր ասել է ՀՀԱԱ խորհրդի նախագահ, Պարադիգմա Արմենիա խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը:

Նա տեղեկացրել է, որ ասոցիացիան, արտաքին աուդիտի իրականացման միջազգային ստանդարտներին համապատասխան, հետեւելու է, թե ինչպես է աուդիտորական ընկերությունն իրականացնում իր պարտավորությունները:

«Այս նպատակով մենք հրավիրել ենք ամերիկյան աուդիտորական փորձագետի, որը կժամանի Հայաստան սեպտեմբերին: Համակարգը կամավոր է, եւ Հայաստանյան 33 աուդիտորական ընկերություններից 12-ը միացել են դրան: Վերջիններս կանցնեն այս ինքնաստուգումը, որը կմեկնարկի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին», - ասել է Ահարոն Չիլինգարյանը:

Նրա տեղեկացմամբ, մոնիթորինգը թույլ կտա մասնակիցներին հասկանալ իրենց թույլ եւ ուժեղ կողմերը եւ թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ միջազգային պահանջները լիովին բավարարելու համար:

«Մոնիթորինգը առաջին երկու տարվա ընթացքում լինելու է կամավոր, իսկ արդյունքները մնալու են գաղտնի: Տարիներ անց, եթե կառավարությունը տեսնի, որ այս կառույցը բավականին ուժեղ է, պետությունը կհրաժարվի աուդիտի որակի ինքնուրույն վերահսկողությունից՝ փոխանցելով այդ գործառույթը մեզ», - ասել է Ահարոն Չիլինգարյանը՝ հավելելով, որ ֆինանսների նախարարությունը ներկայումս ունի համանման գործառույթ:

ՀՀԱԱ խորհրդի նախագահը չի բացառել, որ ապագայում խոշոր կազմակերպությունների աուդիտը կարող է վստահվել միայն կամավոր մոնիթորինգի համակարգում ընդգրկված աուդիտորական ընկերություններին:

Խոսելով ասոցիացիայի նշանակության աճի մասին՝ Ահարոն Չիլինգարյանը, մասնավորապես, նշել է, որ Ֆինանսների նախարարությունը այլեւս չի իրականացնելու աուդիտորների որակավորման քննություններ եւ այն իրականացնելու է ՀՀԱԱ-ն:

Դիտում՝ 2048
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW