Ս.թ. սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն եւ համատեղ զարգացումներ» խորագրով: Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Զարգացման հայկական գործակալությունը, «Բորոդինո» պահածոների գործարանը, Ռուկար Գրուպ (մրգային օղի), Արկոլադ (շոկոլադ), Թամարա Ֆրուտ (հյութեր եւ սառը թեյեր), Սիս Նատուրալ (հյութեր), Ռ ընդ Դ (աղբյուրի ջուր), եւ Բեռլին-Արտ հոթել ընկերությունները, հայտնել են Զարգացման հայկական գործակալությունում:Ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից եւ նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի եւ Եվրասիական երկրների տնտեսական, առեւտրային, ներդրումային, գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության համար: Ցուցահանդեսի կարեւորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում: Որպես չինական կողմի գործընկեր՝ կազմակերպիչները ԶՀԳ-ին տրամադրել են 2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար: Վերոհիշյալ տաղավարներում նախատեսվում է հավաքական ներկայացնել հայկական ընկերությունները: Tweet Դիտում՝ 1635