Կառավարությունը մտադիր է վերագործարկել Կապանի օդանավակայանը

28.08.2013 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացել է մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ Արմեն Գեւորգյանը քննարկել է Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը:

Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են վերագործարկման ծրագիրը:  

Փոխվարչապետը կարեւոր է համարել օդանավակայանի շահագործումը մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետ Վահե Հակոբյանը կքննարկի ծրագիրը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ, եւ վերջնական  ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարությանը:

Դիտում՝ 1902

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW