Կոնվերս Բանկը եւ «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայտարարում են անիմացիոն հոլովակի մրցույթ ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին։ Մրցույթին կարող են մասնակցել 16-23 տարեկան երիտասարդներ, ովքեր պետք է պատրաստեն Կոնվերս Բանկի 20-ամյակին նվիրված 15-ից մինչեւ 30 վայրկյան տեւողությամբ անիմացիոն գովազդային հոլովակ եւ հանձնեն այն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 14-ը: Տեխնիկան՝ ազատ (2D, 3D, Stop Motion, Pixel Animation եւ այլն) Հոլովակը դիտվելու եւ գնահատվելու է ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկվելու են անիմացիոն ոլորտի տեղի եւ միջազգային մասնագետներ: Մասնակիցների գործերը ցուցադրվելու են «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ժամանակ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին:Հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է գումարային մրցանակներ.- 1-ին մրցանակ ՝ 250.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ Կոնվերս Բանկի կողմից 500.000 դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր: - 2-րդ մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ :- 3-րդ մրցանակ՝ 100.000 ՀՀ դրամ: Tweet Դիտում՝ 2578