Գնումների ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ֆինանսների նախարարության առաջնահերթություններից մեկը, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:Նախարարն ասել է այս մասին այսօր Երեւանում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ «Գնումների աջակցման կենտրոնի»-ի նախաձեռնած` գնումների գործընթացի կազմակերպմանն ու ընթացակարգերին նվիրված քննարկման ժամանակ:Նախարարի խոսքով` այսօր գործում է գնումների ապակենտրոնացված համակարգ, երբ ֆինանսների նախարարությունը եւ Գնումների աջակցման կենտրոնը կարգավորում են ոլորտը, իսկ գնումներն իրականացնում են պետական մարմիններն ու նրանց մասնագետները: Ըստ Դավիթ Սարգսյանի, պաշտոնական կայքէջերում այսօր կարելի է գտնել գնումների մրցույթներում հաղթողների մասին տեղեկություններ, մեկ անձից գնումների պայմանագրերը, բյուջեի ծախսերը եւ այլն: «Այսօր մենք գնում ենք մեկ քայլ առաջ եւ արդեն իսկ կայքում մի քանի օր է սկսել ենք տեղադրել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ փոխանցումների հիմքում: Մինչդեռ նախկինում տեղադրվում էին միայն մեկ անձի միջոցով կատարված գնումների պայմանագրերը: Սա եւս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր վերլուծաբանների համար` հետեւելու պետության գործունեությանն այս ոլորտում», - ասել է ֆինանսների նախարարը: Tweet Դիտում՝ 2030