ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատարն է ՀՀ բանկերի միջեւ բրենդի ճանաչելիության բոլոր չափորոշիչներով, վկայում է «Այ Փի Էս Սի» (IPSC) քաղաքական եւ սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունը:IPSC-ն արդեն հինգերորդ կիսամյակն անընդմեջ անցկացնում է հետազոտություն Հայաստանում բանկերի բրենդների ճանաչելիության ոլորտում: Վերջին հարցումն անց է կացվել Երեւանում եւ Հայաստանի 4 խոշոր քաղաքներում 2013թ. հուլիսին, որին մասնակցել է 1200 մարդ: Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը, հարցվածների տարիքը եւ այլն: Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind չափորոշիչների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության, ինչպես նաեւ հուշմամբ իմացության մակարդակը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երեւանի եւ Հայաստանի մարզերի տվյալների վերաբերյալ: Այն նաեւ իր մեջ ներառում է այլ հարցեր եւ փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրության, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը եւ այլն: Բանկը Top of Mind ցուցանիշով առաջատարն է Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները որպես առաջին բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը), ինչպես նաեւ ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երեւանում եւ ամբողջ Հայաստանում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական ցուցանիշները, որոնք ի հայտ են եկել հետազոտության արդյունքում.- Top of Mind ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես եւ նախորդ կիսամյակում, գտնվում է առաջին տեղում;- Ընդհանուր ինքնաբուխ գիտելիքների ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է առաջին տեղում մնալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում; - Դրական վերաբերմունքի ցուցանիշն աճել է 2,9%-ով նախորդ կիսամյակի ցուցանիշի համեմատ: ՎՏԲ-Հասյաստան Բանկը արժանացել է հարցվածների դրական գնահատականների առավելագույն քանակին:- Որպես ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այս ցուցանիշով (19.1%) այն գրեթե կրկնակի գերազանցում է իր ամենամոտ մրցակցին: «Բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման եւ մեր բանկի իմիջի ձեւավորման շրջանակներում մենք պարբերաբար անց ենք կացնում հետազոտություն ինչպես բանկի, այնպես էլ Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի որոշման նպատակով: Ուրախ ենք, որ մենք հաստատուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը ՎՏԲ բրենդի ճանաչման բոլոր ցուցանիշներով` զբաղեցնելով առաջին տեղը նաեւ այլ կարեւոր ցուցանիշներով` բանկի հանդեպ դրական վերաբերմունքը, բանկի ծառայություններից օգտվելն ու դրանց որակից գոհունակությունը եւ այլն: Այս բարձր արդյունքը պայմանավորված է մարքեթինգի եւ PR-ի ոլորտում թարմ լուծումների արդյունավետ կիրառմամբ, պրոդուկտային շարքի բազմազանությամբ, լավ սպասարկմամբ եւ մասնճյուղային ցանցի բարեփոխմամբ: Բրենդի իմացության ոլորտում առաջատարի դիրքը նշանակում է, որ մեր ջանքերը հասնում են հասցեատիրոջը` առաջացնելով հասարակության շերտերում դրական արձագանք», - նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 4005