Անելիք Բանկի «Հոգատար» ArCa Classic-ի քարտապանները Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցում կստանան 5-8% զեղչ նախկին 5%-ի փոխարեն: Ինչպես տեղեկացրել են բանկում, զգալիորեն ավելացել է «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը, եւ քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս կստանան մինչեւ 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում: «Հոգատար» ArCa Classic քարտն ունի սոցիալական ուղղվածություն եւ տրամադրվում է կենսաթոշակառուներին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտը հնարավորություն է տալիս, խուսափելով հերթերից, ստանալ կենսաթոշակը` առանց բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի: Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է բանկի կողմից տրամադրվող քարտերի համար առավելագույն 5% տարեկան տոկոսադրույքով եկամուտ: «Հոգատար» քարտը կարող են ձեռք բերել նաեւ ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք` տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ: Նախկինում քարտին կցված էր ՍթարՔարտ հաճախորդների պարգեւատրման ծրագիրը, որը ժամանակավորապես դադարեցվել է` հաշվի առնելով Սթար արեւտրային ցանցի վերակազմավորումը: «Այս քարտը բավականին հետաքրքրել է ոչ միայն կենսաթոշակառուներին, այլեւ` կենսաթոշակառու չհանդիսացող հաճախորդներին, քանի որ այս քարտին կցված է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցը», - նշել է Անելիք Բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը: Tweet Դիտում՝ 1614