Ամերիաբանկի ակտիվները 2013թ. առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով եւ կազմել 366,4 մլրդ դրամ, իսկ պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ դրամ: Ակտիվների աճը մեկ տարվա կտրվածքով կազմել է 65%, իսկ պարտավորությունների աճը` շուրջ 77%: Ամերիաբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների եւ պարտավորությունների մեծությամբ զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում, հայտնել են բանկում: Բանկի զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 12%-ով: Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 7,8 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 20%-ով, այդ թվում կոմիսիոն եւ այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է 33 %:Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն Ամերիաբանկում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են շուրջ 20%-ով եւ կազմել ավելի քան 56 մլրդ դրամ:Բանկի վարկային պորտֆելը 2013թ. առաջին կիսամյակում աճել է շուրջ 11%-ով եւ կազմել ավելի քան 156 մլրդ դրամ, ընդ որում պորտֆելի աճի 80%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին: Իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են ավելի քան 18%-ով եւ կազմել 25 մլրդ դրամ: Բանկը նախատեսում է մինչեւ տարեվերջ ՓՄՁ-ների վարկային պորտֆելը հասցնել մինչեւ 33 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 7035