Մոսկվայում կբացվի «Դոլմամա» ռեստորանը: Այդ մասին գրում է The Village պարբերականը` վկայակոչելով RD Group ընկերությունը, որը ստեղծում է «Ռոմանով Ճեմուղի» (Аллея Романов) «գաստրոնոմիկ փողոցը»:Մինչ այժմ «Դոլմամա»-ն մեկ ռեստորան ունի` Երեւանի կենտրոնում: Մոսկովյան ռեստորանի մենյուն բաղկացած կլինի ոչ միայն կովկասյան, այլեւ եվրոպական ուտեստներից: Երեւանում «Դոլմամա»-ն ամենահեղինակավոր եւ թանկ ռեստորաններից է համարվում: Banks.am-ը գրել է «Դոլմամա»-ի մասին 2012 սեպտեմբերին` Made in Armenia նախագծի շրջանակներում: «Ռոմանով Ճեմուղի» նախագծի շրջանակներում RD Group-ը վերականգնում է XVIII դարեվերջում կառուցված շենքերը: Մինչեւ 2013 թվականի վերջը ճեմուղում իրենց աշխատանքը կսկսեն առաջին վարձակալները`«Դոլմամա»-ն, Paul ցանցի փուռը եւ Christie's աճուրդի տունը: Tweet Դիտում՝ 8517