ՀայՌուսԳազարդը 2013թ. I կիսամյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կիսամյակի արդյունքներով ընկերությունը 19 մլրդ 403 մլն 936 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (12 մլրդ 841 մլն 573.8 հազ.) եւ Ղ Տելեկոմը (11 մլրդ 190 մլն 134.9 հազ.): I կիսամյակում հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (313,8 մլրդ) գերազանցել է 2012թ. I կիսամյակի ցուցանիշը 19.8%-ով կամ 51.9 մլրդ դրամով: Tweet Դիտում՝ 4944