Երեւան: Մեդիամաքս: Ժամանակակից զարգացման ռուսաստանյան ինստիտուտի խորհրդատու Նիկիտա Մասլեննիկովը կարծում է, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ստեղծման վերաբերյալ բանակցությունների ավարտը « ԵՄ-ի եւ Հայաստանի համար շատ կարեւոր քայլ է ռազմավարական ճիշտ ուղղությամբ»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, փորձագետն այդ մասին ասել է «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանի հետ հարցազրույցում: «Այն կօգնի երկու կողմերի բիզնեսին հեռացնել բոլոր սահմանափակումները եւ նախապայմաններ ստեղծել զարգացման համար: Սակայն համընդհանուր երջանկությունը միանգամից չի լինի `կողմերին դեռ պետք է երկար ճանապարհ անցնել եւ համաձայնեցված փաստաթղթի վերաբերյալ ոգեւորվելը վաղաժամկետ է: Թեեւ սա շատ կարեւոր քայլ է ռազմավարական ճիշտ ուղղությամբ ԵՄ-ի եւ Հայաստանի համար», - ասել է Նիկիտա Մասլեննիկովը:Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել, որ Ազատ առեւտրի գոտու ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը կօգնի Հայաստանին ավելի արագ եւ արդյունավետ կերպով յուրացնել Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության կանոնները:«Գաղտնիք չէ, որ շատ ԵՄ տնտեսություններում հայկական սփյուռքի դիրքերը շատ ամուր են: Նրանք լուրջ ֆինանսիստներ են եւ խոշոր ձեռնարկատերեր: Հենց նրանց համար է բացվում հնարավորությունների նոր պատուհանը: Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության մեջ ֆինանսական հոսքերի եւ ներդրումային նախագծերի ավելացում կլինի», - ասել է Նիկիտա Մասլեննիկովը: Նա նշել է, որ «անցումային շրջանը 2-3 տարի կտեւի, իսկ հետո մենք կտեսնենք, որ Հայաստանն իրեն վստահ է զգում ԵՄ-ի հետ հարաբերություններում»: Tweet Դիտում՝ 4629