Միջքաղաքային եւ միջմարզային հիմնական երթուղիների վարձը չի փոխվի

25.07.2013 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ասել է, որ միջքաղաքային եւ միջմարզային ուղեւորափոխադրումներ իրականացնող հիմնական երթուղիների ուղեվարձերը չեն բարձրանա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Բեգլարյանը լրագրողներին ասել, որ այսօր միջմարզային ուղեւորափոխադրումներ են իրականացնում շուրջ 170 երթուղի:

Կբարձրանան միայն  7-8-ը երթուղիների ուղեվարձերը, այն էլ 10-12 %-ով:

Նախարարը հավելել  է, որ նշված 8 երթուղիների սակագների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ դրանք սպասարկող ընկերություններն ավելի վաղ անցկացված մրցույթում շահել են ուղեվարձի ավելի բարձր սակագնով սպասարկում իրականացնելու իրավունքը, սակայն, ըստ Գագիկ Բեգլարյանի, մինչեւ այս պահը աշխատել են սահմանված սակագնից ցածր գնով:

Դիտում՝ 5690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW