Արդշինինվեստբանկի զուտ շահույթը ավելացել է ավելի քան 50 %-ով
25.07.2013 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինինվեստբանկ

Արդշինինվեստբանկը հրապարակել է գործունեության կիսամյակային արդյունքները:
2013 թվականի առաջին կիսամյակի համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ հետեւյալն է.
- գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 4.4 %-ով՝ կազմելով 47.4%;
- զուտ շահույթը կազմել է 2.1 մլրդ ՀՀ դրամ, որը 53.3%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը;
- զուտ տոկոսային եկամուտն աճել է 41.6%-ով, հասնելով 6.2 մլրդ ՀՀ դրամի;
- զուտ կոմիսիոն եկամուտն ավելացել է 14.2%-ով, հասնելով 1.8 մլրդ ՀՀ դրամի;
- զուտ գործառնական եկամուտն աճել է 33.3%-ով, հասնելով 9.0 մլրդ ՀՀ դրամի:
Արդյունքում` Արդշինինվեստբանկը պահպանել եւ ամրապնդել էիր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում:
Զուտ շահույթի ցուցանիշը ամենաբարձր աճի տեմպերից մեկն է բանկի ողջ պատմության ընթացքում: Զուտ շահույթի աճն ապահովող հիմնական գործոններից են վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:
Ինչպես նախկինում, բանկն իր լայն մասնաճյուղային ցանցով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը:
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 233.5 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբից աճելով 17.6%-ով: Ընդ որում, ակտիվների ծավալի աճին զուգընթաց, բանկի ղեկավարության առաջնահերթություններից է ակտիվների առավելագույնս արդյունավետ տեղաբաշխումը:
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի հաճախորդներին տրամադրված վարկային պորտֆելը կազմել է 152.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը շուրջ 13%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:
Բանկի մանրածախ հատվածի զարգացումը եւս նպաստել է վարկային պորտֆելի կայուն աճին: Մանրածախ վարկային պորտֆելը կիսամյակի ընթացքում աճել է 12%-ով՝ կազմելով շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կիսամյակի վերջում կազմել է 34%:
Վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ բանկին հաջողվել է բարձր պահել ակտիվների որակը: Այսպես, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2013թ. առաջին կիսամյակի վերջին կազմել է 2.4%:
Բանկի սեփական կապիտալը՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 7.7%-ով՝ կիսամյակի վերջի դրությամբ կազմելով 38.6մլրդ ՀՀ դրամ:
Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի եւ ակտիվների միջին մեծությունների (ROAE եւ ROAA) կազմել են համապատասխանաբար 11.2% եւ 1.9%:
Մեկնաբանելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքը, բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է. «Վստահ եմ, որ կայուն զարգացումը կշարունակվի նաեւ առաջիկայում՝ բանկի որդեգրած հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: