ՊրոԿրեդիտ Բանկն ամփոփել է ֆոտո-մրցույթի I-ին փուլի արդյունքները (ֆոտոշարք)

19.07.2013 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկն ամփոփել է «Պատրաստված է Հայաստանում» ֆոտո-մրցույթի առաջին փուլի արդյունքները: Շուրջ 1000 լուսանկարներից ընտրվել են 50-ը, որոնք 10-ական ներկայացված են ՊրոԿրեդիտ Բանկի 5 մասնաճյուղերում՝ Մալաթիա, Մաշտոց, Դավիթաշեն, Շենգավիթ, Մոսկովյան:

Յուրաքանչյուր մասնակից ընտրել է իրեն հոգեհարազատ թեմա կամ ոլորտ, սակայն բոլորին միացրել է մեկ նախապայման. բոլոր լուսանկարներն արտացոլում են Հայաստանի մի մասնիկ կամ հայկական կյանքի շունչ:

Երկրորդ փուլ անցած 50 յուրօրինակ եւ գեղեցիկ լուսանկարները շարունակելու են պայքարը 13 մրցանակային տեղերի համար: Սեպտեմբերին հատուկ միջոցառման ժամանակ կամփոփվեն մրցույթի եզրափակիչ արդյունքները: Ժյուրիի եւ հանդիսատեսի կողմից  ընտրված հաղթող լուսանկարների հեղինակները կարժանանան մրցանակների, իսկ գլխավոր մրցանակակիրը՝ ուղեգիր 2 հոգու համար դեպի Գերմանիա:

Աշխարհի 22 երկրներում գործող ՊրոԿրեդիտ Բանկերը հաճախ են հանդես գալիս նման նախաձեռնություններով, որոնց նպատակն է հնարավորություն տալ ստեղծագործողներին ցուցադրելու իրենց աշխատանքները եւ ներկայանալու հանրությանը:    

Բոլոր 50 լուսանկարները ներկայացված են նյութին կից ֆոտոշարքում:

Դիտում՝ 11862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW