Հայաստանում են գտնվում մի շարք միջազգային բանկերի եւ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ ներդրողներ, որոնք այցելել են մեր երկիր` դիտարկելու Ամուլսարի ծրագրում ներդրումներ կատարելու հեռանկարները:Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող բրիտանական Lydian International-ի հայաստանյան դուստր Գեոթիմ ընկերության հրավերով երեկ եւ այսօր Ամուլսարում են գտնվում ֆրանսիական BNP-Paribas-ի, կանադական Bank of Montreal-ի (BMO), Scotia Bank-ի, Resource Capital Funds-ի, Ասիական զարգացման բանկի եւ շվեյցարական Earth Resources-ի ներկայացուցիչները: Հորատող մեքենան հանքանմուշներ է վերցնում 400 մ խորությունից:Լուսանկարը՝ Մեդիամաքս:Հուլիսի 18-ին Գեոթիմի ղեկավարության կողմից նրանց ներկայացվեցին ծրագրի տեխնիկատնտեսական մանրամասները եւ ազդակիր համայնքներում Գեոթիմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը:Այցի մասնակիցներից ֆրանսիական BNP Paribas բանկի ներկայացուցիչ Թոմաս ԼաԳրին (Thomas LaGree), մեկնաբանելով Ամուլսարի ծրագրից ստացված տպավորությունները, ասել է, որ Գեոթիմը մեծ աշխատանք է կատարել եւ BNP Paribas-ն, որ արդեն ունի Հայաստանում ներդրումների փորձ, դիտարկում է Ամուլսարի ծրագրի վարկավորման հնարավորությունը: BNP Paribas-ն, լինելով Էկվատորյան սկզբունքների մասնակից, ունի խիստ բնապահպանական եւ սոցիալական չափանիշներ: Հանքանմուշները:Լուսանկարը՝ Մեդիամաքս:«Մեզ վստահություն է ներշնչում ծրագրում միջազգային ներդրողների ներկայությունը, այն փաստը, որ Հայաստանը ունի փորձ հանքարդյունաբերության մեջ, տեղի բնակչության գրագիտության բարձր մակարդակը, Հայաստանի նոր ընդերքային օրենսդրությունը, ինչպես նաեւ Լիդիանի եւ Գեոթիմի փորձառու թիմը», - ասել է Թոմաս Լագրին: Գեոթիմի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը տեղեկացրել է, որ մինչ օրս ընկերությունը որոնողա-հետախուզական աշխատանքներում ներդրել է $45 մլն եւ ակնկալում է ներգրավել ներդրողներից եւս շուրջ $250 մլն, ինչն անհրաժեշտ է հանքի շինարարական փուլի համար: Ծրագրի ողջ արժեքը գնահատվում է շուրջ $400 մլն: Հանքանմուշները մանրացվում եւ տեսակավորվում են Գորայք գյուղում գտնվող լաբորատորիայում, որտեղից ուղարկվում են Ռումինիա՝ դրանցում ոսկու եւ արծաթի բաղադրությունը որոշելու համար:Լուսանկարը՝ Մեդիամաքս:Այցի շրջանակներում ներդրողներին ներկայացվել են նաեւ Ամուլսարին հարակից Գնդեվազ, Գորայք ու Սարավան գյուղերում, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքում Գեոթիմի սոցիալական ծրագրերը, որտեղ ընկերությունը մինչ օրս ներդրել շուրջ $500 հազ: Գորայք գյուղում, մասնավորապես, վերականգնվել է գրադարանը, ճանապարհները, կառուցվել է լաբորատորիա, որտեղ մանրացվում եւ տեսակավորվում են հանքանմուշները՝ ապահովելով ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ, Գնդեվազում վերանորոգվել է մանկապարտեզը, իրականացվում են տնտեսական զարգացման ծրագրեր, Սարավանն ապահովվել է բնական գազով եւ վերանորոգված ոռոգման համակարգով; ընկերությունն օգնել է 50 տնտեսություններին նոր տեխնոլոգիաներ կիրառել մրգի եւ բանջարեղենի աճեցման գործում, առողջապահական ծառայություններով է ապահովել 765 անձի, վճարում է 3 համայնքից 11 ուսանողի վարձավճարները եւ այլն: Գեոթիմը դարձել է այդ համայնքների խոշորագույն գործատուն՝ իր մոտ աշխատանքի հրավիրելով 150 բնակչի: Ռուբեն Հարությունյան Tweet Դիտում՝ 4402