ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնը կստանա 200 մլն դրամ բյուջետային վարկ

18.07.2013 | 18:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փոփոխություններ եւ լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում` ՀՀ կառավարությունն այսօր որոշել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել 200 մլն դրամ բյուջետային վարկ:

Վարկը տրամադրվում է 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով, ինչը նպատակ ունի նպաստել նոր փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը, նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման եւ կայացման շրջանում, ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW