Միլիարդատեր Սարկիսովը նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս

17.07.2013 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանցի հայտնի գործարար, ՌԵՍՈ-Գարանտիա ապահովագրական խմբի փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը նշանակվել է Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս:

Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ ԱԳՆ վեբկայքում, սակայն, ինչպես նշում է Մեդիամաքսը, Սարկիսովի նշանակման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել:

Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակի տվյալներով, Նիկոլայ Սարկիսովի կարողությունը գնահատվում է $1.35 մլրդ:

Գործարարն ամուսնացած է եւ ունի վեց երեխա:

Դիտում՝ 6665

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW