Վաղը կգործարկվի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը

16.07.2013 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վաղը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում  պաշտոնապես կգործարկի քառամյա «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը:

Ծրագիրը կօժանդակի Հայաստանում ֆինանսական միջնորդության զարգացմանը, կարգավորման եւ ինստիտուցիոնալ համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար մատչելի ֆինանսական ծառայությունների ընդլայնմանը:

Ծրագրի շնորհանդեսը կկայանա հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Թագուհի Էրատո» դահլիճում:

Դիտում՝ 3701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW