Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ը ստացել է Euromoney ամսագրի Գերազանցության մրցանակը՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: HSBC Խումբը ստացել է նաեւ 4 գլոբալ, ինչպես նաեւ 20 տարածաշրջանային եւ երկրների մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 11-ին Լոնդոնում, հայտնել են բանկից:«Էյչ-Էս-Բի-Սի-ն առաջ է անցել Հայաստանում իր հիմնական մրցակիցներից՝ գրանցելով ոլորտի լավագույն ցուցանիշները շահույթի եւ կապիտալի վերադարձվելիության գծով: Բանկը նաեւ շարունակել է հավատարիմ մնալ իր ընդլայնման քաղաքականությանը՝ բավարարելով պրեմիում դասի անհատ հաճախորդների նախասիրությունները»,- նշել է Euromoney-ն:«Մեզ համար պատիվ է երկրորդ անգամ ստանալ այս մրցանակը, որը վկայակոչում է Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի եւս մեկ հաջող տարվա մասին: Մենք պատրաստ ենք մշտապես նպաստել Հայաստանի տնտեսության աճին եւ բանկային համակարգի զարգացմանը՝ ստանձնելով այս ոլորտում առաջատարի դերը», - մեկնաբանել է Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: Tweet Դիտում՝ 4227