Մեկնարկել է «Ամերիա սերունդ» ծրագիրը

15.07.2013 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեկնարկել է Ամերիաբանկի «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սկսնակ մասնագետներին իրենց աշխատանքային կենսագրությունը սկսելու «Ամերիա» թիմի կազմում:

«Բոլոր այն երիտասարդները, որոնք ակտիվ են, եռանդուն, նպատակասլաց, ցանկանում են մասնագիտանալ բանկային գործում եւ ստացել են առնվազն բակալավրի աստիճան առաջատար համալսարանների ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում, կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար», - հայտնել են բանկում:

Ընտրական փուլը հաղթահարելու դեպքում երիտասարդները կանցնեն եռամսյա անվճար վերապատրաստում Ամերիաբանկի փորձառու մասնագետների կողմից: Վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգշաբաթյա ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կստանան ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի ու հասարակության հետ կապերի մասին տեսական գիտելիքներ: Նրանք նաեւ կծանոթանան Ամերիա խմբի պատմությանը, գործարար էթիկային, բիզնեսի վարման փիլիսոփայությանը:

Ծրագրի երկրորդ փուլը կտեւի յոթ շաբաթ եւ կներառի գործառնական ուսուցում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում: Այստեղ արդեն երիտասարդները կարող են կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները, դրսեւորել իրենց անհատականությունը, ինքնուրույնությունը, ինչպես նաեւ թիմում աշխատելու ունակությունը:

«Ամերիա Սերունդ» ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդներից լավագույնները կստանան աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար:

Նախորդ տարվա «Ամերիա Սերունդ» ծրագրի 30 շրջանավարտներից 27-ը
համալրել են «Ամերիա» թիմը: Աշխատելով Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման, Առեւտրային գործառնությունների, Ֆինանսական, Զարգացման, դեպարտամենտներում` նրանք արդեն աչքի են ընկել իրենց գիտելիքների ու հմտությունների զարգացմամբ:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ Ամերիաբանկի պաշտոնական կայք-էջում` www.ameriabank.am: Դիմում-հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հուլիսի 28-ը:

Դիտում՝ 3063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW