ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված ոլորտների` դեղագործության, գինեգործության, կոնյակագործության եւ ճշգրիտ ճարտարապետության ոլորտի ընկերություններին 2013 թ-ի ծրագրի իրականացման համար կտրամադրվի 463.7 մլն ՀՀ դրամի պետական աջակցություն: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը: Նա նշել է, որ պետական աջակցման ծրագիրը արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության ներքո 2013-ին կիրականացվեն մի շարք ծրագրեր, այդ թվում` արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում, շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների առաջմղում նպատակային շուկաներում եւ այլն:Հայկ Միրզոյանը նշել է, որ վարկային սուբսիդավորումը կկատարվի 3%-ով` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի դեպքում: Հիմնադրամը կկատարի նաեւ միջազգային սերտիֆիկատների ստացման համաֆինանսավորում ` 50%-ի չափով:Դեղագործական «Լիկվոր» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը նշել է, որ «դեղարտադրության զարգացման պետական աջակցման ծրագիրն ու համագործակցությունը դրական արդյունք են տալիս»: «Վերջին երկու տարիների ընթացքում ոլորտում ունեցել ենք արտահանման աճ , մասնավորապես` 42,2% 2012-ին` 2011-ի համեմատ, իսկ 2013-ի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 41.8%»,-ասել է նա:Սերգեյ Մաթեւոսյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել գիտապրակտիկ կոնֆերանս, որի ժամանակ Հայաստան կհրավիրվեն առաջատար բժիշկ-մասնագետներ տարբեր երկրներից: Հայկ Միրզոյանն ասել է, որ 2013թ. հունվար-մայիս ամիսների արդյունքներով ՀՀ-ում դեղ արտադրող կազմակերպությունների կողմից թողարկվել է 1,9 մլրդ դրամի արտադրանք, իսկ աճի տեմպը 2012 թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 29,3% է: Tweet Դիտում՝ 3871