Աուդիտ չանցած ընկերությունները չեն կարող մասնակցել պետգնումների գործընթացին

10.07.2013 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություն ներկայացրած կամ պարտադիր աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող խոշոր ընկերությունները զրկվում են պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ին հրապարակվելու են խոշոր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները:

“Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե որ ընկերությունները չեն կատարում օրենքի պահանջը, եւ մենք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ունենք լրջագույն կասկած, իսկ Պետեկամուտների կոմիտեն իր հերթին համարելու է դրանք ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 1670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW