JTI-ը զգուշացնում է Հայաստանից Վրաստան ծխախոտի մաքսանենգության վտանգի մասին

10.07.2013 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

JTI ընկերության ներկայացուցիչը կարծում է, որ Վրաստանում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի կտրուկ աճը կարող է նպաստել Հայաստանից ծխախոտի մաքսանենգության վտանգի աճին, հաղորդում է Bizzone.info-ն:

«Այսօր Հայաստանում ծխախոտն ավելի էժան է, քան Վրաստանում: Օրինակ, Հայաստանում Winston-ի մեկ տուփն արժե 90 ցենտ, իսկ Վրաստանում՝ $ 1,2: Սեպտեմբերին՝ ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի 25 %-ով ավելացումից հետո, գնային տարբերությունն էլ ավելի կաճի, եւ դա կբարձրացնի Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ ներմուծելու վտանգը», - կարծում է Japan Tobacco International (JTI)-Կովկաս ընկերության կորպորատիվ եւ հաղորդակցության հարցերով տնօրեն Նիկոլոզ Մչեդլիշվիլին:

JTI-ն իր արտադրություններում արդեն ներդնում է TRACK & TRACE կառավարման նոր համակարգը: Մասնավորապես, յուրաքանչյուր ծխախոտի արկղի վրա հատուկ կոդ կտեղադրվի, որը ընկերությանը եւ վերահսկիչ մարմիններին հնարավորություն կտա վերահսկել ծխախոտի տեղափոխման եւ իրացման գործընթացը:    

Դիտում՝ 7719
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW