Քննարկվել են հայ-ռումինական տնտեսական կապերը

09.07.2013 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երեւանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, եւ միջկառավարական հանձնաժողովը պետք է այնպիսի օրակարգ ձեւավորի եւ այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք թույլ կտան խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը», նշել է Տիգրան Սարգսյանը:
 
Վարուժան Ոսկանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ավանդաբար ձեւավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմքեր է ստեղծում տնտեսական գործակցության զարգացման համար: Այդ առումով կարեւորվել է հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռումինացի գործարարների պատվիրակություն:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայ-ռումինական առեւտրա¬արդյունաբերական ասոցիացիայի եւ Ռումինիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ: Երկուստեք ընդգծվել է, որ դա հնարավորություն կտա ռումինացի գործարարներին ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ինչպես նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ օդային ուղիղ չվերթների կազմակերպման, զբոսաշրջության զարգացման եւ տնտեսական կապերի աշխուժացման նոր ուղղությունների վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Դիտում՝ 1246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW