Հայաստան կայցելեն արեւմտյան բանկերի ներկայացուցիչներ

09.07.2013 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առաջիկայում մի քանի միջազգային բանկերի եւ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ Գեոթիմի հրավերով կայցելեն Հայաստան:

Այցելուների թվում կլինեն BNP-Paribas-ի, Bank of Montreal-ի (BMO), Scotia Bank-ի, Resource Capital Funds-ի, Ասիական զարգացման բանկի եւ շվեյցարական Earth Resources-ի ներկայացուցիչները: Նրանցից մեծ մասի համար սա առաջին այցելությունը կլինի Հայաստան:

Այցի մասնակիցները կծանոթանան Ամուլսարի ծրագրին եւ Հայաստանի ներդրումային մթնոլորտին: Այցելություն կկատարվի նաեւ Ամուլսարի շրջակա գյուղեր՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում Գեոթիմի կողմից համայնքներում իրականացվող տնտեսական զարգացման նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով:
   
Ավելի վաղ Ամուլսարի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու հեռանկարով Հայաստան էին այցելել Unicredit-ի, BNP-ի, Rand Merchant Bank-ի, ING-ի, Raiffeissen-ի, Societe General-ի, Natixis-ի, Nedbank-ի, Standard Bank-ի եւ Citibank-ի ներկայացուցիչները:

Դիտում՝ 3570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW