ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա որոշմամբ, «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Յունիստրիմ» (UNISTREAM) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է նաեւ «Տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ կարգը» եւ «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին» տեղեկանքի ձեւը: Փոփոխություններ են կատարվել ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձեւերը եւ դրանց ներկայացման կարգը» կանոնակարգում: Tweet Դիտում՝ 1482