ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է «Իջեւան» մասնաճյուղը

06.07.2013 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 5-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Իջեւան» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղը գտնում է  Իջեւան քաղաքում, Ա. Մելիքբեկյան 10/2 հասցեում:

Բացի վերանորոգման աշխատանքներից, մասնաճյուղում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը ու արդիականացմանը: Իրականացվել է նաեւ սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտների, ներդրվել են նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի «Իջեւան» վերանորոգված ու վերազինված մասնաճյուղի բացման նպատակն է ներկայացնել քաղաքի բնակիչներին բանկի կողմից տրամադրվող ծառայությունների ողջ տեսականին եւ բարձրացնել բանկային սպասարկման չափանիշները: Պրոդուկտների տեսականին առավելապես հաշվարկված է շրջանի շուկայի համար եւ ամբողջությամբ հաշվի է առնում քաղաքի հաճախորդների պահանջները», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 4429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW