Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ 2014 թ-ի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6,9% աճ, 2015-ին՝ շուրջ 10%, 2016-ին՝ 11%:«Այս պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների ծավալը 2014 թ-ին կկազմի 1 տրլն 146 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 23,63%»,- ասել է նախարարը: Դավիթ Սարգսյանի խոսքով, 2014 թ-ին պետբյուջեի եկամուտների ավելացումը 2013 թ-ի համեմատ պայմանավորված կլինի, հիմնականում, հարկային եկամուտների աճով՝ շուրջ 110 մլրդ դրամ, 2015-ին՝ 116 մլրդ դրամ: Հարկերի հավաքագրումը ՀՆԱ-ում կաճի միջինը 0,3 տոկոսի չափով:Նախարարը հավելել է, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ծրագրված են նաեւ պետբյուջեի ծախսերը: 2014-ին դրանք կկազմեն 1 տրլն 258 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93%: Tweet Դիտում՝ 1390