ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում սկսել է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրումը: Վարկը նախատեսված է այն երիտասարդ ընտանիքների համար, ովքեր Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում կցանկանան ձեռք բերել ոչ շատ թանկ բնակարան: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 10 տարի ժամկետով եւ 10,5 % տարեկան անվանական տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է Երեւանում` 2%, մարզերում` 4%: Ծրագիրն ունի ընդգծված սոցիալական ուղվածություն եւ առավելագույնս համահունչ է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի որդեգրած քաղաքականությանը, նշված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2181