Գյուղմթերքի արտահանումը Հայաստանից եռապատկվել է
04.07.2013 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Ս. թ. հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, այսօր կառավարության նիստում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ըստ նրա, միայն ծիրանի արտահանումը հուլիսի 3-ի դրությամբ կրկնապատկվել է՝ կազմելով 12,243 տոննա է:
«Այս պահի դրությամբ մթերվել է շուրջ 4502 տոննա պտուղ եւ 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2282 տոննա պտուղ եւ 309 տոննա բանջարեղեն: Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տոննա ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տոննա», - ասել է գյուղնախարարը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: